Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա

Հունվար 11,2026 20:29

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԵՆՔ, ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՆՔ

Մեր դիրքորոշումը Հայաստանի տարածքում «հիբրիդային» պատերազմի վերաբերյալ հետեւյալն է:

Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:

Հայաստանը ազդեցության գոտիների համար տաք, թե սառը պատերազմի կռվադաշտ կամ փորձադաշտ չի:

Մեր քաղաքականությունը և մեր ինքնիշխանությունը ունենալու է հետևյալ բովանդակությունը. զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա:

Հայաստան կարող եք գալ ներդրումներով, տնտեսական նախագծերով, անվտանգության բնագավառում դաշնակցային առաջարկներով: Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով և բոլորի համար, իրական կամուրջ տարբեր աշխարհաքաղաքական համակարգերի միջև համագործակցության համար:

Դա մեր նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներից է` մեր առաջարկած «Երկիր-Կամուրջ» հայեցակարգը:

Մենք պայքարելու ենք բոլորի դեմ, ով Հայաստան է բերում մեծ տերությունների միջև «պրոքսի» պատերազմ, զինվորագրվում որպես այս կամ այն բլոկի շահերի համար Հայաստանը զոհաբերելու պատրաստ լակեյ:

Մենք ենք նվաճել Հայաստանի անկախությունը և մենք էլ թույլ չենք տա, որ Հայաստանը կորցնի այդ անկախությունը, դառնալով ինչ որ բլոկի սատելիտ:

Կեցցե Հայաստանի հավերժ անկախությունն ու ինքնիշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031