Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դանիելյան. Հայաստանում ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»

Հունվար 11,2026 22:30

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։

Սա ավելի շատ է, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներին տրամադրվող ընդհանուր տարեկան գումարը՝ միասին վերցրած։

Պետությունների, որտեղ կան թագավորներ, թագուհիներ, պալատներ, ավելի շատ պետական արարողություններ ու դարավոր միապետական ինստիտուտներ։

Ի դեպ՝ Հայաստանում դարերի կարևորագույն պատմություն ունեցող ինստիտուտը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։

Հարց է առաջանում․

թագավորներ ունեցող երկրներում թագավորական ինստիտուտները ավելի քիչ են արժենում պետությանը,

մինչդեռ Հայաստանում ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»։

Երբ պետության դարավոր ինստիտուտը գոյատևում է նվիրատվություններով ու հավատով, իսկ ժամանակավոր իշխանական ապարատը՝ տասնյակ միլիոններով, ո՞վ է իրականում ծառայում պետությանը, և ո՞վ է պետությունը դարձրել սեփական «կարիքների» սպասարկման գործիք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031