«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հունվարի 9-ին Ա. Լ-ն, որը բնակվում է Կոտայքի մարզում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ 2024 թվականի հոկտեմբերից ֆեյսբուքով «շփվել է Դոնալդ Թրամփ (մնացած տվյալները պարզվում են) անվամբ անձի հետ, որը ներկայացել է որպես բժիշկ և իբրև աշխատում է Սիրիայում գտնվող ռազմական ճակատում»:
Շփման ընթացքում նա սկսել է սեր խոստովանել և խոստացել է գալ Հայաստանի Հանրապետություն՝ ամուսնանալ իր հետ. «Դ․ Թրամփը 2025 թ. հունվարից պարբերաբար գումարներ է ուզել Ա․ Լ.-ից Հայաստան գալու համար և վերջինս հավատալով նրան՝ 2025 թ. հունվարից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում Երևան ք. կենտրոնական Հայ փոստի գլխամասից Դ․ Թրամփի կողմից ուղարկված հաշվեհամարին տարբեր անձանց անուններով ուղարկել է գումարներ, ընդհանուր մոտ 13.000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո և 1․500.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս»:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դ․ Թրամփի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Նաիրիի քննչական բաժին։



















































Բայց ով? կարող էր Դոնալդ Թրամփի խոստովանած սիրուն դիմանալ, որ էդ մարդը դիմանար, ընենց որ նորմալ պրոցես է, ինչի? եք խառնվել իրար։ Դե Թրամփն էլ էդ փողերը հո իր անձնականի վրա չի ծախսել, մարդը դրանցով արդեն Վենեսուելայի ժողովրդավարական օպերացիան է իրականացրել, շուտով էլ Գրելանդիան կփրկի, որ հանկարծ էդ հսկայական տարածքը օվկիանոսի տակը չանցնի։
Մի խոսքով, չկա չարիք, առանց բարիքի։