Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական և հայկական հանցախմբերը Կալիֆոռնիայում առաջնորդում են առողջապահական խարդախությունների մեծ մասը․ դաշնային պաշտոնյա

Հունվար 12,2026 10:17

Կալիֆոռնիայում հետաքննվում են առողջապահական ոլորտում միլիարդավոր դոլարների ենթադրաբար խարդախ ծախսեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով օտարերկրյա քաղաքացիների կողմից անօրինական կերպով գործող խնամքի հաստատություններին։

«Մենք Լոս Անջելեսի շրջանում հոսպիսների թվի յոթնապատիկ աճ ենք արձանագրել՝ յոթնապատիկ։ Դա բնական ճանապարհով չի կարող տեղի ունենալ», — մամուլի ասուլիսի ընթացքում The Post-ին ասել է Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) (ԱՄՆ առողջապահական պետական աջակցության ծրագրերի – խմբ․) ղեկավար դոկտոր Մեհմեթ Օզը, որը նաեւ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։

«Լոս Անջելեսի շրջանում հինգ տարվա ընթացքում մահերի թիվը յոթ անգամ չէր կարող աճել։ Սրանք խարդախներ են, և հաճախ այստեղ առկա են օտարերկրյա ազդեցություններ՝ ռուսական և հայկական հանցախմբեր, մաֆիա, որոնք առաջնորդում են այս ջանքերի մեծ մասը»,-ասել է նա։

Դոկտոր Օզի խոսքով՝ այդ հաստատությունները ղեկավարող խարդախները համագործակցում են մոտ «100 վատ բժիշկների» հետ, որոնք հիվանդին համոզում են, թե նա մահանում է, որպեսզի նրան գրանցեն հոսպիսային խնամքի ծրագրում։ Նա հավելել է, որ շուրջ 100 հազար մարդ արդեն փոխանցել է իր Medicare-ի համարանիշը։

Դոկտոր Օզը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմը խստացնում է վերահսկողությունը՝ կանխելու համար հարկատուների միջոցների հաշվին ապօրինի ներգաղթյալներին բժշկական միջամտությունների տրամադրումը, որի նպատակը նրանց ընտրական գործընթացներում ներգրավելն է։

«Մենք արդեն հայտնաբերել ենք մոտ 1,3 միլիարդ դոլարի չափով դաշնային միջոցներ, որոնք ծախսվել են ապօրինի ներգաղթյալների խնամքի վրա», — ասել է դոկտոր Օզը,-«Նահանգը վերադարձնում է այդ գումարը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031