Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ Իրանը հոգնել է ԱՄՆ-ից հարվածներ ստանալուց. Թրամփ

Հունվար 12,2026 11:30

Թրամփը հաստատել է. ԱՄՆ-ն գործողությունների տարբերակներ է ուսումնասիրում՝ Իրանում տեղի ունեցող ցույցերի ֆոնին։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, թե ԱՄՆ նախագահը ռազմական մի շարք տարբերակներ է քննարկում՝ ի պատասխան Իրանի կառավարության կողմից երկրում զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների դեմ ուժի կիրառմանը։

«ԱՄՆ-ն շարունակում է հետևել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և տարբերակներ քննարկում», – ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Զինվորականներն ուսումնասիրում են դա։ Եվ մենք քննարկում ենք մի քանի շատ լուրջ տարբերակներ։ Որոշում կկայացնենք», – լրագրողներին ասել է Թրամփն՝ ընդգծելով, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ «մարդիկ են զոհվել»։

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն, եթե Իրանը հարձակում գործի ամերիկյան ռազմաբազաների վրա, Թրամփը պատասխանել է. «Մենք կհարվածենք նրանց այնպիսի մասշտաբով, որը նրանք երբեք չեն զգացել»։

Ըստ CNN-ի՝ ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, թե Իրանի իշխանությունները կապ են հաստատել իր վարչակազմի հետ և և ցանկանում են բանակցություններ վարել:

«Իրանը զանգահարել է բանակցությունների համար», — Թրամփն ասել է լրագրողներին՝ նշելով, թե զանգը կայացել է շաբաթ օրը։

«Իրանի ղեկավարները ցանկանում են բանակցություններ վարել։ (…) Կարծում եմ՝ նրանք հոգնել են ԱՄՆ-ից հարվածներ ստանալուց։ Իրանը ցանկանում է մեզ հետ բանակցել», — ասել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, թե իր վարչակազմը միլիարդատեր Իլոն Մասկի հետ կքննարկի Իրանին Starlink-ի միջոցով արբանյակային ինտերնետ հասանելիություն տրամադրելու հարցը։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ ցույցերի ընթացքում զոհվածների:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, թե Թրամփը երեքշաբթի օրը հանդիպում է կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրանի դեմ հետագա գործողությունները քննարկելու համար։

Կիրակի օրը The New York Times-ը, հղում անելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Թրամփը «լրջորեն քննարկում է Իրանին հարված հասցնելու թույլտվությունը՝ ի պատասխան ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների»։

Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է Իրանի ժողովրդին օգնելու իր պատրաստակամության մասին։ «Իրանը կարոտում է ազատությանը, գուցե ինչպես երբեք։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել», – գրել էր նաի առաջնորդը TruthSocial սոցիալական ցանցում։

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից։

Ծանր տնտեսական իրավիճակի և ազգային արժույթի արժեզրկման հետևանքով սկսված բողոքի ցույցերը շուտով քաղաքական երանգ ստացան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031