Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ Միքայել Միքայելյանի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու առնչությամբ

Հունվար 12,2026 13:51

168.am. Ադրբեջանի ​​զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցույթների համար», – նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն է ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031