Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է Եկեղեցու ներքին կյանքը խաթարող, նրա միասնությունը վտանգող ցանկացած կործանարար գործընթաց. «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

Հունվար 12,2026 15:17

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամներս, գիտակցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, նրա հոգևոր ու ազգային նշանակությունը մեր ժողովրդի կյանքում, որդիական խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով վերահաստատում ենք մեր անվերապահ նվիրվածությունն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես մեր հավատքի և ազգային ինքնության սրբազան կենտրոն, ինչպես նաև նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Անընդունելի է Եկեղեցու ներքին կյանքը խաթարող, նրա միասնությունը վտանգող և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու նպատակ հետապնդող ցանկացած կործանարար գործընթաց։

Անսասան կանգնած ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնության, կանոնական կարգի և հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերում՝ հավատալով, որ միայն հավատքով, հնազանդությամբ և միասնականությամբ կարող ենք պահպանել այն Սրբազան ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի ընթացքում և պարտավոր ենք այն փոխանցել գալիք սերունդներին։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, նախաձեռնություններին, աշխարհասփյուռ հայությանը շարունակական դարձնել աջակցությունը և պաշտպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին, հոգևորականներին և Եկեղեցու սպասավորներին։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031