Անարդարությունը Հայաստանում ավելանում է, ինչը նվազեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հավանականությունը․ այսօր, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից առաջ, ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, Հայաստանում 2018-ի իրադարձությունները եղան, քանի որ մարդիկ շատ թե քիչ, ճիշտ կամ սխալ, խտացված կամ արհեստականորեն ներարկված անարդարության զգացում ունեին։ Իր գնահատմամբ 2021-ի ընտրությունները «գոլորշին բաց թողնելու համար» էին, բայց անգամ դա չնպաստեց Հայաստանում անարդարության նվազեցմանը։
«Եթե էներգիան չի ուղղորդվում, չի կառավարվում, ունակ է ցբխել։ Նույնը քաղաքական էներգիան է։ Այսօր, այո, ընդդիմությունը, որպես միասնական ատոմակայան, այդ էներգիան չի կարողացել կամ չեն ուզում՝ դա առանձին հարց է, ուղղորդել մեկ ուղղությամբ։ Բայց այդ էներգիաները չեն պակասել, անընդհատ ավելանում են։ Ի վերջո, Հայաստանն աղվանական կաթսա չէ՝ ուզբեկական փլավի համար։ Մենք երկիր ենք։ Այդ էներգիան պոռթելու է ու լավ չի, որ պոռթի»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սկանդալային հայտարարությանը եւ դրան հետեւած հայաստանյան արձագանքներին, Արմեն Աշոտյանը՝ վերափոխելով հայտնի ասացվածքը՝ դիմեց ռուսական քաղաքական շրջանակներին․ «Ռուսոֆոբիան դարձել է ստահակ-սրիկաների վերջին հանգրվանը, բայց դուք ինչո՞ւ եք հիմքեր տալիս տարաբնույթ ռուսոֆոբներին ճտպտան»։
Կարդացեք նաև
Իր գնահատմամբ, հայկական քաղաքական դաշտի մի մասը ռուսասեր է, մյուսը՝ ռուսաֆոբ ու ռուսամոլության եւ ռուսատյացության մեջ կորում են հայ-ռուսական հարաբերությունները։ Նա տարակուսեց՝ ինչո՞ւ Էրդողանին եւ Ալիեւին նույն էնտուզիազմով չեն պատասխանում հայաստանյան գործիչները, այլ ընտրովի հայրենասիրություն են խաղում․ «50 եվրո, բայց էն բանը մեջը չի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































