Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 5-11-ը
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.22 մ (11.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով և հավասար է 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակին։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.088 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 11-ը ներառյալ՝ 1.698 մլն.մ³:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































