Լրահոս
Օրվա լրահոսը

Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվեց 5 տարի ազատազրկման

Հունվար 12,2026 17:23

Ալիք մեդիա. Վրաստանի նախկին վարչապես Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվեց 5 տարի ազատազրկման և լրացուցիչ 1 միլիոն լարի տուգանքի։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը, ըստ որի` դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ մեղքի համաձայնության վերաբերյալ։

«Վրաստանի դատախազությունը մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ստորագրել է մեղքի համաձայնություն, որի համաձայն՝ նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարի ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար։

Դրանից բացի, որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է 1 միլիոն լարի տուգանք։ Նրանից նաև հօգուտ պետության կբռնագրավվեն հանցավոր գործունեության հետևանքով գոյացած և նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված դրամական միջոցները։

Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է կատարած հանցագործությունը և համաձայնել մեղադրանքի պայմաններին։ Դատարանն արդեն բավարարել է դատախազության միջնորդությունը մեղքի համաձայնության վերաբերյալ», — ասված է դատախազության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով, որը նախատեսում է 9-ից 12 տարի ազատազրկում: Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է անօրինական եկամուտների օրինականացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031