«Ամեն ինչ նորմալ է, ամուր եղեք»,- դատարանում իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Մասիսի նախկին քաղաքապետ, կալանքի տակ գտնվող Դավիթ Համբարձումյանը։ Լրագրողի հարցը վերաբերում էր ՀԱԵ Մասյացոտնի թեմում տեղի ունեցողին։
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ Հարություն Պետրոսյանի, Մակար Կիրակոսյանի, Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մեկնարկել էր Մասիսի Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը։ Այս գործով կրկին դատախազ է փոխվել եւ նա միջնորդեց նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց հենց այն հանգամանքին, որ այս գործով արդեն հինգերորդ հանրային մեղադրողն է փոխվում եւ խնդրեց նիստը շարունակել՝ քննարկել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, դատավոր Ժորա Չիչոյանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները պնդում են, որ Դավիթ համբարձումյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ դատավորը հենց այս պատժաչափն է ընտրել, որպեսզի Համբարձումյանի նկատմամբ համաներում չկիրառվի։
Նիստի ավարտից հետո, լրագրողի հարցին՝ ովքե՞ր են այս գործով տուժողները եւ ո՞ւր էին նրանք այսօր, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախաքննության փուլում չորս անձ ցուցմունք է տվել՝ խայտաբղետ, իրականության հետ աղերս չունեցող։ 2018 թվականին ոգեւորվել են, որ կարող են ցուցմունք տալ։ Մեկը կա՝ ցուցմունք է տվել, որ Դավիթի վրա զենք կար, մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն, կռիվ կինո էր նկարագրում, որտեղ կար մի քանի հարյուր մարդ, մի քանի հարյուր ոստիկան։ Եվ հինգ ոստիկան, ովքեր որ այնտեղ են եղել, ասում են, որ առհասարակ նման բան չի եղել, Դավիթը նման բան չի արել»։
Իրավաբանական արժեքով այս գործը փաստաբանը զրո է համարում, ասում է՝ քաղաքական հետապնդում է․ «Նիկոլ Փաշինյանը վախենում է նորմալ հայ տղամարդկանցից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































