Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա. Քրիստինա Վարդանյան

Հունվար 12,2026 18:11

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբեմն լսում եմ մեր երկրում որոշում կայացնողներին և զարմանում…

Երևանը համառորեն շենքերի անտառի արդեն վերածել և շարունակում եք, երեք տարվա մեջ հսկայական կանաչ զանգվածից զրկեցիք մայրաքաղաքի փոքր կենտրոնը, միգուցե սա՞ է դրականորեն ազդում օդի որակի վրա։ Հարգելիներս, այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա։

Հիմա հակագիտականն է «գիտություն».

  • ամեն տասը մետրին շենք ես տեղադրում,
  • փողոցներով հատում հասուն ծառերը՝ տասնամյակներով ոչնչացնում օդափոխության միջանցքները,
  • փոշու առումով՝ միջավայրի սանիտար թեղու փոխարեն, ալբիցիա, հուդայածառ, կատալպա տնկում, և օր ու գիշեր գովազդում, թե 60 հա կանաչ տարածք է ստեղծվել՝ «աննախադեպ և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ»…

Սա էլ չեղավ այն պնդումը, թե «2000-2022թթ. Երևանում ստեղծվել է 44 հա կանաչ տարածք», իսկ 2022-ից 2025-ը՝ պատմական 60 հա։

Օրինակ՝ ըստ Yerevan.am կայքում տեղադրված «ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» զեկույցի՝ 2004-2007 թթ. Երևանում ստեղծվել է 131 հա կանաչ տարածք, կամ 2,2 անգամ ավել, քան Տիգրան Ավինյանի կառավարման երեք տարիների ընթացքում։

Ապրեք, որ ստեղծում եք, բայց ձեզանից առաջ մարդիկ ևս աշխատել են, բավ է ստել (միգուցե ոչ միտումնավոր)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031