Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդիի համայնքապետարանից հերքում են իրենց աշխատակցի կողմից արված հայտարարությունը

Հունվար 12,2026 20:07

Վեդիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ․ «Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։

«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարող մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,-ասել է նա։

Տեղեկացվում է, որ հրապարակման մեջ հիշատակված անձի (Գ.Ասատրյանի) կողմից հայտնված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, հրապարակման մեջ հիշատակված անձը ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվել է դեռևս 2025 թվականի մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

2026 թվականի տարեսկզբից մինչ օրս Գ.Ասատրյանը հաճախում է աշխատանքի, ստորագրել է հաճախումների հաշվառման մատյանում և այս պահի դրությամբ Գ.Ասատրյանի անաշխատունակության վիճակում գտնվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Վեդու համայնքապետարանում առկա են ապատեղեկատվությունը հերքող համապատասխան փաստաթղթերը, որոնք պարունակում են անձնական տվյալներ և շահագրգիռ անձանց կարող են տրամադրվել միայն Գ.Ասատրյանի համաձայնությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031