Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՔՄ-ն հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն

Հունվար 12,2026 21:40

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հունվարի 12-ին հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն։

🔹 Առաջին դեպքը վերաբերում է Վեդի համայնքի կոմունալ բաժնի աշխատակցին իր կամքին հակառակ վարչապետի մասնակցությամբ ընթացող միջոցառմանը ներկա գտնվելուն առերևույթ հարկադրելուն։

Ըստ տեսանյութի՝ քաղաքացուն պարտադրել են հիվանդանոցից՝ վիրահատությունից անմիջապես հետո, ներկայանալ պատարագի։ ԻՔՄ-ն գտնում է, որ այստեղ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ։

🔹 Երկրորդ դեպքը վերաբերում է ռուսաստանյան հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր եթերի ժամանակ հնչեցված կոչերին։ Վերջինս հրապարակայնորեն կոչ է արել ՌԴ իշխանություններին Հայաստանի դեմ իրականացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ Ուկրաինական սցենարով։ Հաղորդմամբ պահանջվում է քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի հատկանիշներով՝ ագրեսիա նախաձեռնելու հրապարակային կոչի համար՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, ըստ որոնց՝ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է ՀՀ շահերի դեմ։

ԻՔՄ-ն ուշադիր հետևելու է այս հաղորդումների ընթացքին և ակնկալում է պատշաճ իրավական գնահատական իրավապահ մարմինների կողմից։

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031