Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանը ավագանու որոշմամբ ինքն իրեն պարգևատրել է Ամանորին ընդառաջ։
ArmLur.am-ը գրել էր, որ Ամանորին ընդառաջ պետական պաշտոնյանները խոշոր չափերի պարգևավճարներ են ստացել։ Կառավարության շատ անդամներ ArmLur.am-ի հետ զրույցում խուսափել էին պարգևի չափը նշել և միաձայն վստահեցնում էին, որ այն անձնական գաղտնիք է։ Բանն այն է, որ 2025 թվականի նոյեմբերի 19-ին Վեդի համայնքի ավագանին որոշել է աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին միանվագ պարգևատրել համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 100 (հարյուր) տոկոսի չափով:
Հետաքրքիր է՝ ինչ ասել է «աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարել», գուցե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող պատարագներին պատշաճ մասնակցությունն է Սարգսյանին «պարգևի մատերիալ» դարձրել։ Երեկ էլ փաշինյանական կիրակնօրյա պատարագին Սարգսյանը իբրև թե անտեղյակ էր, թե ինչպես են Վեդիի համայնքապետարանի և «Վեդի ալկո»-ի աշխատակիցները Մասիս համայնքում պատարագին մասնակցում՝ փորձելով թաքցնել վարչական ռեսուրս կիրառելու մասին վանկարումները։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































