Հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գերագույն ժողովը, որը քննել է սպասվող խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ ՀՅԴ Գերագույն ժողովը որոշել է մասնակցել ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին: Նա նշեց, որ վարելու են ակտիվ բանակցություններ հավանական դաշինքի ձեւաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարեւոր հարցերում:
«2026թ ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը՝ հղում անելով ՀՅԴ Գերագույն ժողովի որոշմանը: «Մեր տրամադրվածությունը հետեւյալն է՝ մենք ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, հավակնություն՝ դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու եւ ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչը:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































