Լրագրողի հարցին՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր առաջնորդ, եւ նախկին ղեկավարներն ու գործողը պետք է հեռանան առաջին համարներից, ինչպե՞ս է վերաբերվում այս դիտարկմանը, եւ կա՞ հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանը եւս այս ընտրություններին չի գլխավորի իրենց դաշինքը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց. «Ով է լինելու, եւ ով է արժանի իշխանություն ձեւավորել, դա որոշելու է մեր ժողովուրդը, որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի սահմանափակելու մեկ այլ ուժի մասնակցությունը: Կձեւավորվեն համապատասխան դաշինքները, կներկայացվի ծրագիր, թիմ, եւ մեր ժողովուրդն իր գնահատականը կտա»:
Ինչ վերաբերում է հավանական համագործակցություններին, այս մասին էլ ասաց. «Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեկ այլ ուժի հետ համագործակցությամբ, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար»:
Նրա ձեւակերպմամբ՝ նիկոլական խոսույթ է, երբ ասում են՝ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին:
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Իշխան Սաղաթելյան, նկատի ունեցիր, որ հասարակության մեծ մասը կուզեր, որ ընտրություններին ոչ երկիրը կործանող նիկոլը մասնակցի, ոչ նախկին նախագահները (որոնցից մարդիկ նույնպես շատ կուշտ են), ոչ էլ դու, որ էմոցիոնալ խոսելուց բացի ուրիշ բաների ընդունակ չես։
Ընենց որ, իրատես եղիր և իմացիր, որ քո կարծիքը կարող է միայն քո ընկերների մոտ կշիռ ունենալ։