Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի Ռամլե քաղաքում Սուրբ Գէորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը կոչվել է «Հայ եկեղեցի»

Հունվար 13,2026 13:46

Երկուշաբթի, 12 Յունուար, 2026-ին, Իսրայէլի Ռամլէ քաղաքին մէջ տեղի ունեցաւ Հայոց Սուրբ Գէորգ Եկեղեցի առաջնորդող փողոցի հանդիսաւոր եւ պաշտօնական անունակոչութիւնը եւ ցուցանակի քօղազերծումը։ Փողոցը անուանակոչուեցաւ «Հայ Եկեղեցի»։

Միջոցառումը կազմակերպուած էր Ռամլէի քաղաքապետարանին կողմէ՝ ներկայութեամբ քաղաքապետ Տիար Միքայէլ Վիտալի եւ աւագանիի անդամ՝ Տիար Մուսա Սապայի։

Անուանակոչութեան արարողութեան ներկայ գտնուեցաւ Գերաշնորհ Տ․ Կորիւն Եպիսկոպոս Բաղդասարեան՝ ընկերակցութեամբ Ռամլէի Հայոց Սուրբ Գէորգ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Արժանապատիւ Տ․ Սուրէն Քահանայ Ղազարեանի։

Ներկայ էին նաեւ տարբեր եկեղեցիներու ներկայացուցիչներ եւ Հայ համայնքի անդամներ։

Լուսանկարները՝ Meital Bubelil-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031