«Ազատություն». «Զանգեզուրի միջանցքը կարող է գործարկվել մինչև 2030 թվականը», «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է, որ գործընթացը սկսվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ, հավելելով՝ այս տարի ևս այդ ուղղությամբ առաջընթաց են ակնկալում։
«Մենք անցած տարվանից սկսել ենք Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար, Ադրբեջանն էլ է Նախիջանի հատվածում աշխատանքներ իրականացնում»,- ասել է թուրք նախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































