Լրահոս
Օրվա լրահոսը

«2025-ին բանակում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, չենք ունեցել․ սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»

Հունվար 13,2026 15:41

«Միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, չենք ունեցել։ Սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»։

«Իհարկե, չեմ կարող ես մահվան հետ հաշտ լինել, Ազատի զորամասի դեպքն ինձ համար անձնական ողբերգություն է։ Բայց քննող մարմինը ես չեմ, մեղավորներ նշանակողը ես չեմ, հիմա ընթանում է դատական պրոցես։ Եթե կբացահայտվի նոր իրողություն, մենք հաշվի կնստենք այդ նոր իրողության հետ։ Եթե կհաստատվի այն նախնական վարկածը, որը եղել է, դրա հետ նույնպես հաշվի նստենք, եւ նաեւ դա դաս կլինի մեզ՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարության, երկուսը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու եւ երկուսը՝ առողջական խնդիրների պատճառով»։

Նա նշեց, որ 2025 թվականի հունվարի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից միայն 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում, իսկ 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարն ասաց, որ 2024 թվականի համեմատ 2025-ին բանակում մահացության դեպքերը պակասել են 40 տոկոսով։ «Սա այնպիսի վիճակագրություն է, որը բարդ է ասել գոհացուցիչ, բայց չեմ կարող նաեւ չգնահատել, որ մենք ունենք էական արդյունքներ ու տեղաշարժ այս առումով։ Եվ ամենակարեւորը՝ միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, չենք ունեցել։ Սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031