«Մեր հասարակության մեջ կա արմատավորված արատավոր երեւույթ՝ յուրաքանչյուր «պատվախնդիր» ծնող իր համար, իր ընտանիքի համար ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն ինչ պատրաստ է վաճառել, ամեն խարդախության մեջ մտնել, որպեսզի արու զավակին ազատի զինծառայությունից։ Ես սա համարում եմ ամենախայտառակ բանը, որը մեր հասարակության մեջ առկա է։ Ես վերջին մեկ տարվա ընթացքում իմ որոշմամբ աշխատանքից ազատել եմ ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց,որ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ դա չի կարող տարածել նաեւ հիվանդություն ունեցողների նկատմամբ։ «Բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- հավելեց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախկինում շատ մարդկանց զավակներ բանակից ազատվել են այսպես կոչված գլխուղեղի կիստայով։ Սա այն հայտնի հիվանդությունն է, որն ուշադրության կենտրոնում է եղել։ Բայց սա զարգացել է տեխնոլոգիայի զարգացման դեպքում, այսինքն՝ մարդիկ գնացել, ամենափոքր խնդիրը ֆիքսել են։ «Եվ մենք միայն այս փոփոխության բերում հարյուրավոր առողջ երիտասարդների զորակոչել ենք բանակ։ Բայց սա վերաբերում է նաեւ բազմապիսի այլ հիվանդությունների, ամեն տարի մենք 404 որոշման մեջ որոշակի փոփոխություններ ենք կատարում՝ մոնիտորինգի ենթարկելով նախորդ տարվա հիվանդությունների ավելացման տենդենցը»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































