Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան արարողակարգի ծառայության պետ Պիեռ Կլերվալը հունվարի 11-ին ներկայացել է Ոստիկանության էրեբունու բաժին եւ հայտնել, որ գողացել են իր «Տոյոտայի» կարմիր պետհամարանիշը, որն ավելի ուշ գտնվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին։


















































