Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպում ընթացող զարգացումների պայմաններում անհրաժեշտ է կանխել ազգերի միջև եղած եղբայրական հարաբերությունների խաթարումը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերի, արաբների և քրդերի միջև եղած եղբայրությունը խաթարվի»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է զգուշորեն մոտենալ, իսկ սադրանքների նկատմամբ՝ լինել առավել զգոն։
Այս մասին վերջինս հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական կառավարման խորհրդի նիստում, որում քննարկվել են Սիրիայի շուրջ վերջին զարգացումները և «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականը։
Նիստում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, իսկ Հալեպի «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերից» (YPG) ազատվելը կարևոր քայլ է Սիրիայում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Էրդողանը նաև ընդգծել է, որ Հալեպում ստեղծված իրավիճակը պատմական հնարավորություն է մարտի 10-ի համաձայնագրի իրագործման համար, և Թուրքիան շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։


















































