Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական պետություններում մեդիադեմքերին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում «հետույք» բառի համար. Ֆիդանյանը՝ ԱՄՆ դեսպանին

Հունվար 13,2026 19:53

-2025 թվականի նոյեմբերին կրկին այստեղ էինք, որ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրենք Հայաստանում փաշինյանական վարչախմբի կողմից հերթական խայտառակ ապօրինության վրա. «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խայտառակ կալանավորմանը,– այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Ֆիդանյանը դիմելով ԱՄՆ դեսպանին՝ հայտարարեց, որ նրա ուշադրությունն են ցանկանում հրավիրել այն փաստին, որ Հայաստանում ի դեմս Նարեկ Սամսոնյանի՝ կան քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող անձինք. «Այս պահին Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ: Հարգելի դեսպան, օրեր առաջ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին քրեակատարողական հիմնարկում տեղափոխել են պատժախուց: Սա չտեսնված խայտառակություն է, երբ հացադուլավոր անձի համար չեն ապահովում անհրաժեշտ պայմանները, տեղափոխում են պատժախուց: Արդյոք սա հարի՞ր է ժողովրդավարական պետություններին, եթե դուք Հայաստանը համարում եք ժողովրդավարական պետություն: Բնականաբար, հարիր չէ: Ժողովրդավարական պետություններում մեդիադեմքերին կամ հասարակ քաղաքացիներին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում «հետույք» բառի համար, ինչպես կալանավորել են քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին: Չեն կալանավորում պաշտոնյայի վիրավորանքներին պատասխանելու համար, ինչպես կալանավորել են Վազգեն Սաղաթելյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031