Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմպիչմենտի գործընթացը կա, այն մարմնավորում է Դավիթ Համբարձումյանն՝ իր կալանքով»․ Արմեն Աշոտյան

Հունվար 13,2026 20:06

«Իմպիչմենտի գործընթացը կա, ու հիշեցնեմ, որ մեր միացումը տեղի է ունեցել չորս ամիս ուշացումով նախաձեռնությունից, բայց մենք իրենց այսօրվա որոշման հետ կապված որևէ ներկուսակցական քննարկման անհրաժեշտություն չենք տեսնում՝ հարգելով յուրաքանչյուր իրական ընդդիմադիր քաղաքական ուժի դիրքորոշումը»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով 2026-ի ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության վերաբերյալ որոշմանը։ 

Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝ հարգում են յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշումը՝ հատկապես նրանց, որոնց ազնվության վրա չեն կասկածում՝ անկախ ծրագրային, մարտավարական անհամաձայնություններից։ Նաև շեշտեց՝ իրենց համար իմպիչմենտի գործընթացը գոյություն ունի․ «Դրա բաղկացուցիչ մասն էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ լկտի, ապօրինի քաղաքական հետապնդումը և ազատազրկումը։ Երեկվա դատավարության ընթացքը դրա ապացույցներից մեկն էր։ Իմպիչմենտի գործընթացը քաղաքական օրակարգում կա, և Դավիթ Համբարձումյանն այս պահի դրությամբ իր կալանքով այդ գործընթացը մարմնավորող և իր վրա տանող անձն է։ Իրեն ազատություն և ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ազատություն։

Մեզ հետ կապված քննարկումները նախընտրական տրամաբանության մեջ, ըստ մեզ, ամենաօպտիմալ ժամանակահատվածում հնարավոր են։ Հանրային պահանջը հարգում ենք, պարբերաբար բավարարում ենք, բայց թույլ տվեք չկառավարվել դրսից․ մենք կառավարվում են ներսից՝ որպես ՀՀԿ»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031