Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՈԹԱՆՔ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ, ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ Ու ԴՊԻՐՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՈՂ ՏԻՐԱԴԱՎ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով.
1.Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում:
Կարդացեք նաև
2.Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ:
3.Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի եկեղեցու սուրբ խորանին ծառայող սարկավագ/դպիրներին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը և չաղոթել նրա համար:
4.Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի երգչախմբին, որպեսզի Հայրապետական մաղթերգը զեղչեն, այլապես կհեռացվեն:
5.Հրահանգում է քահանային, որ նա հեռացնի երիտասարդաց միություններից Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած երիտասարդներին:
6.Հրահանգում է քահանային, որ նա թույլ չտա իր իսկ ձեռնադրած և տարիներով եկեղեցում ծառայող Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած դպիրներին՝ իր թեմում Ս. Պատարագին եկեղեցու խորան բարձրանալ:
7.Թույլ է տալիս իր թեմում Ս. Պատարագին խորան բարձրանալ և ծառայել` շնորհազուրկ կարգալույծների չ/պատարագների (պղծագործություններին) տարիներով մասնակցած, չ/հաղորդություններով թունավորված, ըմբոստ ոգով մտքները պղտորած, անզեղջ մնացած, ՆՀՆՀ-ից սկսյալ ապստամբ դպիր-չ/դպիրներին:
8.Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին:
9.Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին:
10.Չի վախենում Աստծուց, չի ամաչում մարդկանցից, զուտ աշխարհիկ դրդապատճառներով ապստամբել է Եկեղեցու նվիրապետության դեմ, ուրացել է հորը, գայթակղել հոտը, հայտնվել դեպի հերձված տանող պառակտման ծանրագույն մեղքի մեջ:
Սա՞ է ձեր «բարենորոգումը»: Որպես տիրադավի և եկեղեցադավի, մաղթում եմ, որ վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ` վարձքներդ Աստծուց առնեք: Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք ու շատերի աչքերը կբացվեն: Իսկ մինչ այդ համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը:
Իսկ հավատավոր հոտին մաղթում եմ իմաստնաբար հոգևոր արթնության մեջ մնալ առաքյալի խոսքի համաձայն.
«Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (📗Եփես․ 5:14):
Նաև իմաստուն կույսերի նման արթուն մնանք, չննջենք, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (📗Մատթ․ 25:12):


















































