Անկեղծ ասեմ, որ հատուկ ուշադրությամբ չեմ հետեւում պուտինյան քարոզիչների մարազմատիկ դատողություններին։ Քաղաքական քարոզիչները, որ երկրից էլ լինեն եւ որ կողմից էլ հանդես գան, չեն կարող խելքին մոտիկ բան ասել․ նրանց ասածները չեն կարող կապ ունենալ սթափ բանականության հետ։ Քարոզիչների նպատակը հասարակությանը սթափությունից եւ բանականությունից հեռու պահելն է ու ստորին բնազդների, կույր հույզերի վրա խաղալը։
Վլադիմիր Սոլովյովն այդ առումով բացառություն չէ։ Ուկրաինայի դեմ ագրեսիան փրփուրը բերանին գովերգելը, բնականաբար, բորբոքում է ռուսաստանյան հասարակության զգալի մասի մեծապետական բնազդները, ինչպես նաեւ «ողջ աշխարհը մեր դեմ է, բայց մենք չենք հանձնվում» ռեսենտիմենտը։ Հայաստանի դեմ ագրեսիայի սպառնալիքը նույնպես խաղում է ռուսաստանյան հասարակության այդ նուրբ լարի վրա։ Նման սպառնալիքն, իհարկե, անընդունելի է, եւ Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը միանգամայն ադեկվատ էր։
Դրանով խոսակցությունը կարելի էր սահմանափակել, եթե չլիներ փաշինյանական քարոզիչների՝ հայաստանյան «սոլովյովների» բուռն ոգեւորությունը։ Խոսքը թե՛ ՔՊ-ականների, թե՛ ՔՊ արբանյակների եւ թե՛ հ/կ-ականների մասին է։ (Վերջիններս պետք է հատուկ շնորհակալություն հայտնեն Սոլովյովին, որն իր ելույթներով ապահովում է նրանց հետագա դրամաշնորհները)։
Երբ Ալիեւն է հանդես գալիս Հայաստանի հասցեին շատ ավելի կոպիտ սպառնալիքներով, քարոզչական այդ երեք ջոկատները համոզում են մեզ, որ Ադրբեջանի նախագահի ասածները «ներքին լսարանի համար են»։ Չնայած տրամաբանական կլիներ մտածել, որ պետության ղեկավարի սպառնալիքներն ավելի իրական են ու վտանգավոր, քան պալատական քարոզչի հոխորտանքները։ Բայց հենց Սոլովյովի դեպքում է նրանց ձեռնտու խոսել «հիբրիդային սպառնալիքների», ինչպես նաեւ հայաստանյան «ոչ անկախական», «գուբերնիայի մասին երազող», «ռուսամետ» ընդդիմության մասին։ Մի խոսքով՝ եւս մի առիթ հիստերիայի եւ պարանոյայի համար:
Կարդացեք նաև
Սպառնալիքներն իրականում Պուտի՞նն է հնչեցնում, ոչ թե Սոլովյովը: Շատ լավ, ենթադրենք, այդպես է։ Դե, այդ դեպքում ասեք ձեր «շեֆին», որը գրեթե ամիսը մեկ հանդիպում է ՌԴ նախագահի հետ ու տարաբնույթ շնորհակալություններ հայտնում, թող հաջորդ անգամ գնա ու հաշիվ պահանջի։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Այնքան դիպուկ ու ճշմարիտ է գրված, որ հույս ունեմ, թե անգամ նիկոլը Ձեզ տարաբնույթ շնորհակալություններ կհայտնի։
կլինի մի օր էլ ՞քո” Պետրոսից խոսաս ու իրան վերլուծես ? իսկ թե Ռուսաստանում ինչ են խոսում ու ինչի են խոսում, դա իրանց խնդիրն է; Նույնքան, ինչքան ԱՄՆ- ի խնդիրն է թե ինչ են խոսում իրանց CNN-երով ու “ազատություններով”;
Տարօրինակ զուգադիպություն. Վազգեն Սարգսյանի հոր մահից երկու օր անց հրապարակվում է Սյունիքով անխոչընդտո կապի հաստատման TRIPP -ի մանրամասները:
Որպեսզի չնկատվի, ‘անխոչընդոտը’ հիշատակվում է միայն մեկ անգամ, “front office – back office” model, using digital tools to facilitate unimpeded connectivity… https://www.aniarc.am/2026/01/14/joint-statement-on-the-publication-of-the-armenia-u-s-implementation-framework-for-the-trump-route-for-international-peace-and-prosperity-tripp/:
‘Remote control’-ը չի լինելու Հայաստանի ձեռքում` մենք back office ենք: