Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի «արու» համայնքապետը որոշում է փոխել, որ պարգևավճար տա. «Ժողովուրդ»

Հունվար 14,2026 10:14

«Դիլիջանի համայնքապետը, որը հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» ո՛չ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին։

«Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին» որոշում:

Համաձայն այս որոշման Դիլիջան համայնքի «Դիլիջանի քաղաքապետարան» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր և հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ տեղափոխել է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ տնտեսագիտական հոդվածի տակ, որպիսի կարողանա համայնքի բյուջեից ապահովվել տոնական պարգևավճարները։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031