Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Քոլոյանի՝ Փաշինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում. «Հրապարակ»

Հունվար 14,2026 10:35

«Քաղպայմանագրի» քաղաքական ժողովին հաջորդած տարեվերջյան խնջույքին Նիկոլ Փաշինյանը հանրությանը հերթական անակնկալը մատուցեց՝ հարվածային գործիքի վրա նվագելով: Ի դեպ, «Հրապարակը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ամուսիններով նվագել են սովորում․ Փաշինյանը՝ հարվածային գործիքներ, կինը` կիթառ: Այդ հավաքին նվագելուց հետո նա հայտարարեց, որ դեռեւս ամռանը իր գրած՝ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի բառերի հիման վրա գրված երաժշտությունն է նվագել կնոջ՝ Աննա Հակոբյանի նվիրած թմբուկներով։

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը պրոֆեսիոնալ գործիքավորում է իրականացրել` ձայնագրել է իր կատարումը՝ երաժշտական պրոֆեսիոնալ խմբի հետ, մտադիր են անգամ տեսահոլովակ նկարել այդ երգի հիման վրա, որը, ըստ ամենայնի, կդառնա նաեւ ՔՊ-ի նախընտրական հիմնը։ Իսկ ձայնագրությունն իրականացվել է Հանրային ռադիոյում, ուրբաթ երեկոյան: Փաշինյանի շքախումբն այցելել է Ռադիո, այցին ընդառաջ, ավանդույթի համաձայն, թիկնազորը սանրել է տարածքը՝ ներսից ու դրսից։ ՀՌ տնօրեն Արմեն Քոլոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Փաշինյանի այցի մասին տեղեկությունը եւ վստահեցրեց, որ նա ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում։

Ներկայացնում ենք Քոլոյանի հետ հարցուպատասխանը։

–    Ռադիոյի աշխատակիցնե՞րն են իրականացրել այդ ձայնագրությունը։

–     Ոչ, ինքն իր խմբով է եղել, իրենք Ռադիոյում պարզապես տեխնիկան են օգտագործել, մեզ մոտ շատ են գալիս, լիքը ուրիշ երաժիշտներ են գալիս, վճարովի հիմունքներով ծառայություն է։ Եթե ուզում եք, Դուք էլ կարող եք գալ, վճարել, ընդ որում՝ բանկային քարտով, երգել, ձայնագրվել։

–     Իրենից բացի էլի՞ մարդիկ են օգտվել այդ ծառայությունից։ 

–    Լիքը, բա մենք ինչո՞վ ենք բան անում… փող ենք վաստակում, դրսից են եկել՝ Ռուսաստանից, Վրաստանից, ռոք, սիմֆոնիկ խմբեր եւ այլն։

–    Հավանեցի՞ք նրա կատարումը, լա՞վ էր նվագում։

–     Հա, չէի ասի՝ «Բիթլզի» Ռինգո Սթարն է, բայց նորմալ էր, մարդը տիրապետում էր, գիտեր՝ դա ինչ է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031