«Մեր տարածաշրջան մեծ փողեր են ներհոսելու»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով TRIPP նախագծի մասին ։
«ԱՄՆ-ի մասնակցությունն անկհայտ է, ԵՄ-ի հետ պետք է քննարկենք իրենց ներգրավվածության հարցը։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն իրենց արտահայտություն գետնի վրա կունենան, դրանք քաղաքական հարթությունում լուծված են։ Բոլոր հարցերը լուծված չեն, բայց դրանց բանաձեւերն արդեն կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով Հայաստան-Ադրբեջան առեւտրի հնարավորությունների մասին` Փաշինյանը բերեց Ադրբեջանից ներկրված բենզինի օրինակը․ «Մեզ հաջողվել է մենաշնորհների խնդիրները լուծել՝ բենզինի եւ դիզվառելիքի։ Տասնամյակների մենաշնորհները աչքի առաջ քանդվում են եւ այդ մենաշնորհների տերերը միլիարդավոր դրամների ներդրումներ են անում՝ հակաարշավի համար։ Դեկտեմբերի 25-ից մինչեւ հիմա ՀՀ քաղաքացիների գրպաններում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել»։
«Ոչ, բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել։ Զարգացած կայուն ՀՀ-ն ամենամեծ նվիրումն է մեր նահատակներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «ՀՀ-ն ոտքի է կանգնել, իբրեւ միջազգային հանրության պատասխանատու մասնակից»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































