Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարայում, Ախուրիկում կամուրջներ պետք է կառուցվեն․ Փաշինյանը՝ TRIPP-ի եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Հունվար 14,2026 15:12

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ պետք է կառուցվեն․ «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով TRIPP ծրագրի մանրամասների մասին։

«Առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Ես կանխատեսում եմ ու հավանականությունը մեծ է, որ նաեւ Իջեւան-Ղազախ հատվածում կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ։ Հարավային հատվածում էլ ունենք զարգացումներ»,- մանրամասնեց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստան–Թուրքիա սահմանին կլինի էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից են ինչ-որ բաներ մնացել․ «Այս մասով մասնավոր հատվածից ազդակներ մենք արդեն ստանում ենք․ Հայաստան–Թուրքիա սահմանին էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված որոշ քայլեր ուզում են անել։ Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ հարցերը լուծված են տեսանելի ապագայի համար»։

Ժամանակի ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, ավելի հստակ կլինի՝ որտե՞ղ ենք աշխատում TRIPP նախագծով, որտեղ՝ այլ գործընկերների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031