Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկուս Ռիտերի հետ հրաժեշտի հանդիպմանը Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում

Հունվար 14,2026 17:46

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, որն ավարտում է գործունեությունը մեր երկրում։

Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ Կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։

Վարչապետ Փաշինյանը Մարկուս Ռիտերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031