Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կացան Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 81-րդ եւ տղամարդկանց 86-րդ առաջնությունների երկրորդ տուրի հանդիպումները։
Կանանց պայքարում երկուական հաղթանակ տարել են կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը եւ Անահիտ Մկրտչյանը, որոնք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Կարդացեք նաև
Տղամարդկանց առաջնությունում 1,5-ական միավորով առաջատարների եռյակը կազմել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը եւ Էմին Օհանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ























































