Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը նաև ՔՊ վերնախավի՞ն պիտի պարտադրի հրաժարականներ ներկայացնել. ՔՊ վարչության 8 անդամ չի ծառայել բանակում. «Ժողովուրդ»

Հունվար 15,2026 10:32

Հունվարի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց «Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ»,- նշեց Պապիկյանը՝ հորդորելով խնդիրը համարել ազգային անվտանգության մակարդակի։

Հենց ազգային անվտանգության տեսանկյունից Պապիկյանի այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը՝ վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Բանակում չծառայածների թվում են՝

• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,

• էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,

• ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,

• վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,

• «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը,

• Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,

• ՀՀ Արգտործնախարար Արարատ Միրզոյանը,

• ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ուստի Սուրեն Պապիկյանը իր ենթականերին ազատելուց հետո պետք է նաև Կուսակցության վերնախավին պարտադրի հրաժարականներ ներկայացնել՝ հայրենիքի հանդեպ անպատասխանատու պահվածք դրսևորելու և բանակից փախչելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031