Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր առաջընթաց է». ԵՄ պաշտոնյաները ողջունել են 4 հայ գերիների ազատ արձակումը

Հունվար 15,2026 11:27

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը Հայաստանին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես անդրադարձել է թեմային։

«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայերի ազատ արձակումը, ինչպես նաև  վերջին դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ», – X-ում գրել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031