Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բարձիթողի վիճակը մտահոգում է ինձ՝ որպես բժշկի. Վարդան Ղուկասյանն, ունենալով բազմաթիվ հիվանդություններ, կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի»

Հունվար 15,2026 11:35

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԱԾ մեկուսարանի (պադվալի) մասին

Ներկայացնում եմ ապօրինի կալանքի տակ պահվող պարոն Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կարծիքը:

Հանդիսանալով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ բազմիցս փորձել եմ տեսակցել իմ բուժառուին՝ Վարդան Ղուկասյանին, սակայն անհասկանալի պատճառներով ինձ մերժել են։
Բուժառուն, ունենալով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, զրկված է նեղ մասնագիտական բժշկական օգնությունից։

Մամուլից և սոցիալական ցանցերից տեղեկացել եմ մի ցավալի դեպքի մասին, երբ երկկողմանի թոքաբորբով հիվանդ անձը պահվել է նույն քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է պարոն Ղուկասյանը․ հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվել և հայտնաբերվել է արդեն հետզարգացման փուլում, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Քրեակատարողական հիմնարկում առկա նման բարձիթողի վիճակը խորապես մտահոգում է ինձ՝ որպես բժշկի, քանի որ Վարդան Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, նույնպես կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի։

Վարդան Ղուկասյանի փաստաբաններից տեղեկացել եմ, որ բուժառուն փաստացի ինքնուրույն է վարում իր հիվանդությունները, ինչը կարելի է որակել որպես ինքնաբուժություն, և որը բժշկական տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է։ Հիվանդության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը առկա են։

Կցանկանայի նաև անդրադառնալ մի փաստաթղթի, որը հրապարակվել է European Society of Cardiology-ի կողմից 2025 թվականին (տես՝ ESC Guidelines), որտեղ հստակ ներկայացված է հոգեսոցիալական սթրեսի դերը առողջության վրա։

Սոցիալական մեկուսացումը ճանաչվում է որպես հոգեսոցիալական սթրեսի առանձին ենթակետ։ Հոգեսոցիալական գործոնները, որպես ամբողջություն, համարժեք ուժգնության ռիսկի գործոններ են՝ մեր կողմից հայտնի դասական ռիսկի գործոններին։

Քրոնիկական հոգեբանական սթրեսը ուղղակիորեն կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման և ծանրացման բարձր ռիսկի հետ։ Հետևաբար հոգեսոցիալական սթրեսի կառավարումը պետք է հանդիսանա սրտանոթային հիվանդությունների համապարփակ բուժման, առողջապահական խնամքի և կանխարգելման անբաժանելի մաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031