Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին հիմնական հարցադրումը. ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով նվազել. Տիգրան Աբրահամյան

Հունվար 15,2026 12:18

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտպանության նախարարից ճշտում են, թե ինչո՞ւ է 2026 թվականի ռազմական բյուջեն 2025 թվականի համեմատ 15-16%-ով նվազել, ասում է` գիտեք, 2018 թվականի համեմատ 1.1 մլրդ դոլարով ավելացել է:

Այդպես լավ չի. համեմատեք 2008-ի, հետո 1998 թվականի ռազմական բյուջեի հետ: Միայն խուսափեն նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեի նվազման արձանագրումից:
Ի դեպ, երբեք չմոռանաք, որ նույն 98-ին կամ 2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված չէին, իսկ Արցախը` հայկական էր:

Դե նույն կերպ համեմատեք, օրինակ` ՀՀ-ն զինամթերքը 2018-ին կամ դրանից առաջ ի՞նչ գնով էր ձեռք բերում և որքան են հիմա դրանց միջազգային գները:

Կամ ՀՀ-ի գնած սպառազինության, ռազմական տեխնիկայի գները դրանց միջազգային արժեքներից ի՞նչ տարբերությամբ էին գնվում և ի՞նչ ծավալի անվճար զենք ու պահեստամասեր են ստացվել:

Եվ վերջում կրկին գամ հիմնական հարցադրմանը, ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով (եթե չեմ սխալվում շուրջ 100 մլրդ դրամ) նվազել:

Շուրջբոլորը տարբեր բնույթի սպառնալիքներ են, երկիրը հետպատերազմյան վնասները չի հաղթահարել, բայց քանի որ հայտարարել են «խաղաղության» կառուցման կամ իրենց սիրած ձևակերպմամբ` նորոգման մասին, ապա ռազմական բյուջեն էլ կկրճատեն, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ, միայն մարդկանց պահեն այն պատկերացումների մեջ, թե հանգիստ եղեք` ամեն ինչ ավարտված է:

2018-20 թվականներին էլ էիք մարդկանց համոզում. տեսանք, թե ինչ եղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031