Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քայլը կարևոր և հուսադրող նշանակություն ունի». «Խաղաղության կամուրջ»-ի անդամները ողջունում են 4 գերիների ազատ արձակումը

Հունվար 15,2026 12:58

Մենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամներս, ողջունում ենք հունվարի 14-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումը:

Վաշինգտոնում կայացած վերջին բարձր մակարդակի հանդիպումներին հաջորդած դրական զարգացումների շարքում, այս քայլը կարևոր և հուսադրող նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի համար։ Ադրբեջանում պահվող հայ անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց զգայուն խնդիրների համապարփակ հասցեագրումը էական ներդրում կարող է լինել երկու երկրների հասարակությունների միջև փոխվստահության աստիճանական վերականգնման գործում։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ`
Արեգ Քոչինյան
Բորիս Նավասարդյան
Նաիրա Սուլթանյան
Նարեկ Մինասյան
Սամվել Մելիքսեթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031