Մարդիկ են գերիների վերադարձը թմբկահարում, որոնք հայտարարում էին, թե դեռ պետք է պարզել գերի ընկնելու հանգամանքները, որ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել փախել են, որ հազարավոր դասալիքներ ենք ունեցել․․․
Երբ վերջին ամիսներին, ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության հռչակագրի ֆոնին, շատերը պնդում էին, որ քանի դեռ Ադրբեջանում մեկ գերի կա, խաղաղություն լինել չի կարող, ՔՊ-ականները պատասխանում էին, թե՝ պետք չէ խաղաղության գործընթացը փոխպայմանավորել գերիների հարցով, հավելելով, որ իրենք տարանջատում են այդ հարցերը, քանի որ եթե այդպես չվարվեն, խաղաղություն հաստատել չի լինի։ Իսկ հիմա արդեն իրենք են հայտարարում, թե 4 գերիների վերադարձով խաղաղության գործընթացը քայլ առ քայլ առաջ է շարժվում։ Հիմա այս հարցերը կապ ունե՞ն միմյանց հետ, թե՞ չունեն։
Բացի այս։ Երբ ՔՊ-ականների առաջ բարձրացվում է գերիների հարցը, նրանք մշտապես պատասխանում են, թե այդ հարցը շատ նուրբ հարց է, որ պետք չի դրա մասին մշտապես խոսել, որ այդ հարցում պետք է զուսպ լինել, որ այդ հարցի բարձրաձայնումը ավելի վնաս է բերում, քան օգուտ, և այլն, և այլն․․․ Բա հիմա էլ հանգիստ եղեք, ինչո՞ւ եք ձեզ մեջտեղից ճղում, ինչո՞ւ եք ամենաճղճիմ մեթոդներով PR-վում։ Ինչո՞ւ եք հոխորտում։ Բա զուսպ եղեք։
Ամեն դեպքում, Ադրբեջանում որպես պատանդ պահվող յուրաքանչյուր հայի վերադարձը պետք է գնահատել՝ հուսալով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադառնան նաև մնացած բոլոր հայերը, այդ թվում՝ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կարդացեք նաև
Հարութ Ուլոյան


















































