Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծն աջակցել է ՀՀ-ից ԵՄ ձկան արտահանման ուղեցույցի վավերացման գործընթացին

Հունվար 15,2026 14:11

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» նախագիծը, որն իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից, հունվարի 13-14-ն աջակցել է ՀՀ-ից ԵՄ ձկների և ձկնատեսակների արտահանման ուղեցույցի վավերացման գործընթացին։

Հունվարի 13-ին պետական մարմինների մասնակցությամբ կազմակերպվել է վավերացման գործընթացին առնչվող աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են ընթացակարգային հարցերը, կարգավորող և իրավասու մարմինների կողմից ԵՄ պահանջների կիրառումը։

🔹Հունվարի 14-ին անցկացվել է առանձին հանդիպում գործարար հատվածի ներկայացուցիչների հետ՝ ներառյալ ձկնաբուծարաններն ու վերամշակող ընկերությունները, որի նպատակն էր վավերացնել ԵՄ սննդի անվտանգության, անասնաբուժական և արտահանման ընթացակարգերին համապատասխանության գործնական ուղեցույցը։

Ուղեցույցը նպատակ ունի՝
✔️ աջակցել պետական մարմիններին ԵՄ-ին համահունչ, ռիսկահեն վերահսկողության մեխանիզմների կիրառման հարցում,
✔️ օգնել հայկական ընկերություններին կողմնորոշվել ԵՄ պահանջների հարցում և պատրաստվել ԵՄ շուկա արտահանմանը։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ԵՄ–Հայաստան գործընկերության ամրապնդման ուղղությամբ՝ ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի շրջանակում արտացոլելով Եվրոպական միության շարունակական հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և ԵՄ շուկաներում ինտեգրմանը։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031