Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Երևան ժամանելու տոմսի և կեցության հարցերը լուծել են ՀՅԴ անդամները․ Քրիստինե Վարդանյան

Հունվար 15,2026 14:53

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված ես լինում խոսել։
Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել pr-ի, գերիների հարցն առավել ևս։

Առավոտյան կադրեր տարածվեցին Զվարթնոց օդանավակայանից, որտեղ երևում է՝ ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում Հայրենիք վերադարձած գերիներից մեկի կնոջը։

Ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները երեկվանից լծվել են գերիների ու նրանց հարազատների էմոցիաների հաշվին լայքեր ապահովելու գործընթացին։

Ու որպեսզի դուք պատկերացնեք տարբերությունը, միայն ասեմ, որ Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Հայաստան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել ՀՅԴ-ն. տոմսը գնել են ՀՅԴ Լիբանանի կառույցի ընկերները, Հայաստանում կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը, նրան օդանավակայան դիմավորելու է գնացել ՀՅԴ անդամներից մեկը։

Ու ինչպես միշտ, այս ամենն արվել է լուռ, առանց աղմուկի, որովհետև աշխարհում ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում լայքերով ու դիտումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031