Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանել ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հարուցված ներպետական քրեական վարույթների մասին հարցին։
Լրագրողը հիշեցրեց, որ առկա են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են Արցախի տարածքում՝ Հադրութում 2020 թվականին ադրբեջանցի զինծառայողները մահապատիժներ իրականացնում, թե ինչ վայրագություններ են իրագործել 2022 թվականի Իշխանասարում՝ խոշտանգելով ու սպանելով հայ զինծառայողներին։ Հարցրեց՝ արդյոք այս դեպքերի հիման վրա հարուցված քրեական գործերը դեռ բա՞ց են, թե՞ կարճվել են «խաղաղության բանակցություններում» հայցերի փոխադարձ հետ քաշման որոշման շրջանակներում։
Փաշինյանն ասաց, որ տեղյակ չէ, դա իր իրավասության շրջանակներում չէ։ «Դուք գիտեք, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է եւ ստորագրված ու վավերացված չէ։ Հետեւաբար, ներպետական ընթացակարգերում դրա հետ կապել կոնկրետ որեւէ հնարավոր իրադարձություն, այնքան էլ տրամաբանական չէ։ Խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակային է, այն, ինչ դուք հարցնում եք, նաեւ իրավական վերլուծության պիտի ենթարկվի, որպեսզի պարզաբանվի՝ ձեր ասածի հետ պատճառահետեւանքային կապեր կա՞ն, կարո՞ղ են լինել, թե՞ չեն կարող լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































