Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամաբանական չէ՞, որ վարչապետը պետք է ունենա պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն. Արմեն Գալջյան

Հունվար 15,2026 16:18

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը

Համակարգային կոռուպցիան մեր երկրում այն աստիճան է արմատախիլ արված, որ արդեն երկու օր շարունակ ամբողջ տեղեկատվական դաշտը զբաղված է վարչապետի՝ հավելյալ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու թեմայով։ Խոսքը մի թվի մասին է, որը շատ դեպքերում համադրելի է միջին ծրագրավորողի կամ մասնավոր ընկերության տնօրենի աշխատավարձի հետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ցածր պաշտոն զբաղեցնող մասնագետների վարձատրության մակարդակին է համապատասխանում։

Արդյոք տրամաբանական չէ՞, որ պետության բարձրագույն գործադիր պաշտոնը զբաղեցնող անձը, հատկապես վարչապետը, պետք է ունենա համարժեք և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն։ Ի վերջո, խոսքը գնում է հսկայական պատասխանատվության, պետական կառավարման բարդ համակարգի ղեկավարման և ռազմավարական որոշումների մասին, որոնց ազդեցությունը տարածվում է ամբողջ երկրի զարգացման, անվտանգության և ապագայի վրա։

Տարօրինակն այն է, որ տարիներ շարունակ ոչ ոքի չի հետաքրքրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի չափը։ Շատ դեպքերում նրանք անգամ չեն էլ իմացել, թե որքան է իրենց պաշտոնական վարձատրությունը, քանի որ զուգահեռ ունեցել են անհայտ ծագման խոշոր գումարներ, բազմամիլիոնանոց գույք, բիզնեսներ և տարբեր ակտիվներ։ Այդ ժամանակ աշխատավարձը, պարգևավճարները կամ եկամուտների թափանցիկությունը հասարակական և մեդիա օրակարգում պարզապես գոյություն չունեին իսկ այսօր պարգևավճարը կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հիփոթեքային վարկով տուն գնելը ներկայացվում է կոռուպցիոն բուրգին համարժեք մի արարք։

Նույն տրամաբանությամբ մեկ այլ հոդվածում նշվում էր, թե երկու փոխվարչապետերը 2021–2025 թվականների ընթացքում ստացել են ընդհանուր 106 միլիոն դրամ պարգևավճար։ Սակայն պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 106 միլիոն դրամը 60 ամիսների բաժանելիս ստացվում է, որ յուրաքանչյուր փոխվարչապետ ամսական ստացել է շուրջ 883 հազար դրամ հավելավճար, ինչը նման բարձր պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն ունեցող պաշտոնների համար լիովին նորմալ և հիմնավորված վարձատրություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031