Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ. Վահե Հովհաննիսյան

Հունվար 15,2026 23:15

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասում է.

1.     Հուսով եմ՝ մենք կտեսնենք «զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։

2.     Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել։

3.     Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու…. Մենք անկեղծորեն աջակցում ենք  Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում։

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ։

Թե՞ ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»։ Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031