«Մեր ձեւով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը պատասխանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:
«Պարոն Հարությունյան ջան, ես կարծում եմ, որ գոնե դուք ձեզ տրամադրած ինֆորմացիաներն ու տվյալները պետք է ստուգեիք։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ հաջորդ անգամ, երբ ձեզ տրամադրեն տվյալներ, վերստուգեք և տարբեր տեսանկյուններից ուսումնասիրեք։
Հիմա փաստերից:
Փաստ համար մեկ՝ վարչապետի աշխատակազմի ծախսը 65 միլիոն դոլար է։
Կարդացեք նաև
Փաստ համար երկու՝ վարչապետի աշխատակազմի գնումները ավելացել են չորս անգամ՝ 1.2 միլիարդից 4.7 միլիարդ դրամ։
Փաստ համար երեք՝ ձեր քաղաքական թիմի անփույթ աշխատանքի արդյունքում՝ 2026 թվականին պլանավորել եք միջազգային դատական ատյաններում ծախսել 10 միլիոն դոլար։
Պարոն Հարությունյան, ձեզ ներկայացրի երեք փաստ ձեր գերծախսերի մասին, չորս անգամ աճած ծախսերի մասին, բայց չեմ կարող բերել գեթ մեկ օրինակ ձեր արդյունավետության մասին։ Մեր ժողովրդի ապրուստը չի լավացել, աղքատությունը չի նվազել։ Մեր ժողովուրդը մինչև հիմա ունի կոմունալ ծախսեր փակելու խնդիր»:


















































