Լրահոս
Օրվա լրահոսը

Իգդիրում սկսել են պատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը

Հունվար 16,2026 11:35

Region Monitor . Իգդիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը նշել է, որ սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ կստեղծի տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև զբոսաշրջություն՝ շեշտելով, որ յուրաքանչյուր նոր բացված սահման տեղի արտադրողների և առևտրականների համար նշանակում է նոր շուկա, աշխատատեղեր և հզոր տնտեսական ապագա։

Ըստ Արլսանի՝ այս համատեքստում Իգդիրում արդեն մեկնարկել են ենթակառուցվածքների ամրապնդման աշխատանքները։ Զարգացման գործակալությունների հետ համագործակցությամբ հայտեր են ներկայացվել երեք նոր չորսաստղանի հյուրանոցային նախագծերի իրականացման համար, իսկ քաղաքի ողջ տարածքում սկսվել է արդիականացման գործընթաց՝ Հայաստան այցելող երրորդ երկրների քաղաքացիներին Իգդիրում լավագույնս հյուրընկալելու նպատակով։ Առևտրի պալատը կոնկրետ քայլեր է ձեռնարկում նաև բիզնեսներին նոր գործընթացին հարմարեցնելու ուղղությամբ. խանութներում պատրաստվում են տեղադրել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով «Բարի գալուստ» գրություններ, իսկ սպասարկման ոլորտի աշխատակիցների համար անցկացվում են հատուկ դասընթացներ՝ հյուրերին դիմավորելու և բարեհամբույր առևտրի մշակույթ ձևավորելու ուղղությամբ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սահմանի բացումից հետո մեր երկրում բավականին շատ անվտանգային և դեմոգրաֆիկ կնճռոտ պրոբլեմներ կարող են առաջանալ, որոնք այս կառավարությունն իր ապաշնորհության և պրոթուրքական ուղղվածության պատճառով ի վիճակի չէ հաղթահարել։
    Օրինակ, Հայաստան կարող են գալ և այստեղ հիմնավորվել մեծ քանակությամբ քրդեր, որոնք դժգոհ են թուրքական իշխանությունից, իսկ նրանց մի մասն էլ այնտեղի հալածանքներից փրկվելու նպատակով։ Դրա հետևանքով տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ անց հայերս մեր երկրում կարող ենք դառնալ ազգային փոքրամասնություն։
    Էլ չեմ խոսում թուրքական էժան շուկան մեր երկիր թափանցելու պատճառով մեր տեղական արտադրանքները անմրցունակ դառնալու և վերանալու վտանգի մասին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031