Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքում տեսահոլովակ է հրապարակել՝ նշելով.
Ադրբեջանի հետ խաղաղության մասին
Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։
Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն հասարակությունը, որի հետ խաղաղ համակեցությունը ներկայացվում է այստեղ իբր իրատեսական։
Կարդացեք նաև
Տեղի ունեցածն այնքան է վնասել Ալիևի վարկանիշին, որ երեկվանից գրպանային ընդդիմության ներկայացուցիչներով են լցրել ադրբեջանական հեռուստաալիքների եթերը, որպեսզի հայտարարեն, թե պատանդների վերադարձն արվել է նախընտրական շրջանում Փաշինյանին աջակցելու նպատակով։
Համարել են, որ հենց դա կարող է հանգստացնել ադրբեջանական հասարակությանը և փրկել Ալիևի դեմքը։
Տեսահոլովակում խոսում է Իղբալ Աղազադեն՝ ներկայացնելով վերևում նշվածը։


















































