Լրահոս
Օրվա լրահոսը

Այնթապի նախկին համայնքապետին վերագրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում

Հունվար 16,2026 17:13

Aravot.am-ի տեղեկություններով, 2010-2021թթ. Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Սարգսյանին վերագրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում: Այս տարեսկզբին քրեական վարույթ է նախաձեռնվել հնարավոր չարաշահումների դեպքով:

Նախաքննական մարմնին հասած տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանն այլ անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերին օգտագործելով՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վերաբերյալ պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում օտարվել են ՀՀ սեփականություն հանդիսացող գույքեր, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ օրինական շահերին։

Մեր տեղեկություններով՝ Կարեն Սարգսյանը ՌԴ-ում է: Այնթապ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննությունը կպարզի իրողությունը, բայց չի բացառվում, որ չարաշահումների մասին տվյալները լինեն նաեւ թյուրիմացություն: Այլ տեղեկություններ քրեական վարույթին վերաբերող Հովհաննիսյանը չհայտնեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031