Լրահոս
Օրվա լրահոսը

Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի

Հունվար 16,2026 17:48

Ermenihaber. Թուրքիայի Էրզրում նահանգի նախկին նախահանգապետ Մուստաֆա Չիֆթչին հայտարարել էր, որ Էրզրումի կոնգրեսի շենքը կքանդվի։ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում այդ շենքում գործել է հայկական Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվել է 19-րդ դարում Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։

2026-ի հունվարի 6-ին Էրզրումի տեխնիկական համալսարանը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվել էր, որ այդ շենքը կիսավեր է ու փակ է այցելուների համար։ Էրզրումի տեղական լրատվամիջոցներից մեկը՝ «Pusula»-ն այդ հարցի շուրջ զրուցել է Էրզրումի նախկին նահանգապետի հետ։

Նա նշել է, որ Օսմանյան շրջանի կառույցները, ընդհանուր առմամբ, ամուր են և դրա հետ մեկտեղ հիշատակել է, որ Էրզրումի կոնգրեսի շենքը հայերի կողմից օգտագործվել է որպես դպրոց։ Նրա կարծիքով՝ հայկական կառույցները նույնպես պետք է ուսումնասիրվեն։

«Եթե այն քանդվի, ապա կվերականգնվի իր սկզբնական տեսքին համապատասխան»,- հայտնել է նախկին նահանգապետը։

Շենքի հնարավոր քանդմանն է անդրադարձել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Էրզրումից ընտրված պատգամավոր Քամիլ Այդընը։

«Էրզրումի Կոնգրեսի շենքի քանդումն անընդունելի է։ Այն եղել է Ազգային պայքարի սկզբնական շտաբը և այնտեղ պատրաստվել էր Թուրքիայի Հանրապետության ճանապարհային քարտեզը»,- շեշտել է պատգամավորը։

Նշենք, որ 1919-ին այդ շենքում տեղի է ունեցել քեմալականների համաժողովը, որը փաստացի հիմք է դրել մերօրյա Թուրքիային։

Ըստ նրա՝ նույնիսկ եթե այն կառուցվածքային առումով անկայուն է, քանդման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Քանի որ գոյություն ունեցող շենքը պատմական հուշարձան է, նույնիսկ մեկ քար չի կարող քանդվել։

«Ազգայնական շարժում կուսակցության» Էրզրումի նահանգային վարչությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշել, որ քանդման փոխարեն կարելի է կիրառել ամրաշինական ժամանակակից մեթոդներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031