Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող հայ գերիների կրոնական դաջվածքներն այրել են, արգելել Աստվածաշնչի փոխանցումը. Սիրանուշ Սահակյան

Հունվար 17,2026 14:05

-Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Հայ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների, ունի նաեւ կրոնական ասպեկտ: Գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ: Որ Քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, սա են մեզ ցուցադրում նաեւ կրոնական սիմվոլներին առնչվող մի շարք հարցեր։ Թեեւ  առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչ, եւ սա բացատրություն չունի։ Եթե գրքերի հասանելիություն տրվում է, ու անձն ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր նախընտրությամբ դա չի կարող լինել Աստվածաշունչը: Սա ե՛ւ  Ռուբեն Վարդանյանին է արգելվել, ե՛ւ այլ բանտարկյալներին:  Կրոնական սիմվոլները հավաքել են, արգելվել է դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են: Մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, ինչը կարող է ինչ-որ առումով դժվարացնել այս խնդրի լուծումը»,- ասաց Սահակյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031